Ազատվեք Ձեզ տանջող ցավերից…

Եթե քրոնիկ ցավերից հոգնել եք, չի նշանակում, որ միակ միջոցը ցավազրկող դեղերի օգտագործումն է: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք հեշտությամբ կարող են օգնել այս հարցում: lifter.com.ua կայքը ներկայացնում է ֆրանսիական ժողովրդական բժշկության մեջ հայտնի մի բաղադրատոմս, որն օգնում է բուժել նույնիսկ քրոնիկ ցավերը: Ձեզ անհրաժեշտ է խառնել չզտված ձիթապտղի յուղն ու ծովի աղը: Սրանից հետո ընդմիշտ կմոռանաք անընդմեջ տանջող ցավերի մասին: Ձեզ անհրաժեշտ է 10 ճ/գ աղ 20 ճ/գ ձիթապտղի յուղ Աղն ու յուղը խառնեք ապակե տարայի մեջ:

Կափարիչը ծածկեք և դրեք չոր և մութ վայրում, թող մնա մի քանի օր: Աղն ու յուղը բնականոն կերպով խառնվում են: Ամեն առավոտ անհրաժեշտ է մի փոքր քանակությամբ յուղը քսել այն հատվածներին, որտեղ ցավ եք զգում, ապա նուրբ շարժումներով մերսել: Պրոցեդուրան առաջին անգամ պետք է տևի 2-3 րոպե, և ամեն հաջորդ անգամ՝ 2-3 րոպե ավելի:

Կրկնեք այնքան ժամանակ, մինչև զգաք, որ ցավն անցել է: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան երկարացրեք մինչև 20 րոպե: Մերսումից հետո մաշկը մաքրեք խոնավ և փափուկ սրբիչով: Հաշվի առեք, որ պրոցեդուրան կարող է մաշկի չորություն և գրգռվածություն առաջացնել: Այդ իսկ պատճառով պետք է խոնավեցնող քսուք օգտագործել:

Արդեն 10-րդ օրը կզգաք, որ լավացել է արյան շրջանառությունը, մկանները կսկսեն վերականգնվել, ոսկրային համակարգը կամրանա, կլավանա տեսողությունը, օրգանիզմում ավելի քիչ տոքսիններ կլինեն, կկարգավորվի նյութափոխանակությունը: Ա

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика